«Արդար Ռուսաստան՝ ճշմարտության համար» կուսակցության առաջնորդ, Դումայի խմբակցության ղեկավար Սերգեյ Միրոնովը դիմում է հղել ՌԴ գլխավոր դատախազին՝ խնդրելով ստուգել ադրբեջանական սփյուռքի հետ կապված կառույցները, այդ թվում՝ Մոսկվայի խոշորագույն «Սադովոդ» և «Ֆուդ սիթի» շուկաները՝ հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Վերոհիշյալ առևտրի կենտրոնները պատկանում են ադրբեջանցի Գոդ Նիսանովին։               
 

Անհասցե թփի տակ ծնվածը չի կարող Հայրենիք ու Հայրենիքի կորուստ ընկալել

Անհասցե թփի տակ ծնվածը չի կարող Հայրենիք ու Հայրենիքի կորուստ ընկալել
10.01.2025 | 14:40

Չգիտեմ էլ, արդյոք դու արժես գեթ այսքան ուշադրության, բայց մի քանի բան խեղդում է կոկորդս, որ չշպրտեմ քո երեսին.
- Վիժվածք նազար, դու շատ ճիշտ ես պահում քեզ, որոհետև քեզ նման սողունները, որոնց համար մորեխի ցատկն անգամ թռիչք է, ի՜նչ կարող են հասկանալ արծվի ճախրանքից, որի տերերը Եռաբլուրում են. քո նմանը ո՞նց կարող է տարբերել իրական հերոսությունը քաղաքացու պարզագույն պատասխանատվությունից.....
Անհասցե թփի տակ ծնվածը չի կարող Հայրենիք ու Հայրենիքի կորուստ ընկալել. մանկավարժները լավ գիտեն, որ որևէ առարկա չսերտած աշակերտն է միայն ատում այդ առարկան, այնպես որ քո անգրագիտության, ազգ ու ազգային պատկանելություն չունենալու պատճառով չփորձես մեզ սովորեցնել Հայրենիքի ու նրա պատմության ճշմարտացիությունն ու արժեքը.
ԵՍ ԱՐԵՎՄՏՅԱՆ ՀԱՅՍՏԱՆԻՑ ԵՄ՝ ԱՐՄԱՏՆԵՐՈՎ ՄՈՒՇԻՑ ՈՒ ԱԼԱՇԿԵՐՏԻՑ…
և իմ արմատներն ավելի հզոր են քան այսօրվա սաղարթներս, բայց այդ արմատներով եմ ես սնում վաղվա սաղարթախիտ անտառս՝ իմ սաներին, որոնք ի չիք են դարձնելու քո բոլոր հակահայ ջանքերը:
Տեսե՞լ ես հայկական գամփռի վրա հարձակված կատաղած շնագայլերի ոհմակն ինչպես է մեկ քայլ անգամ չնահանջած գափռից պոչները քաշած հեռանում... ա՛յ, այդպես պոչներդ քաշած չքվելու եք մեր Հայրենիքից, չկասկածես՝
ՆԱՀԱՆՋ ՉԻ ԼԻՆԵԼՈՒ. ԱՐՑԱԽՆ ԷԼ Է ՀԵՏ ԳԱԼՈՒ, ՄԱՍԻՍՆ ՈՒ ԱՐԵՎՄՏՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆՆ ԷԼ:
Սա Մենուայիս վերջին վերագծած քարտեզն է, և այն հիմա անհնարինության սահմաններում անգամ, իր անունը կրող դպրոցի տված կրթության ուղենիշն ու նպատակն է։

Կարին ՏՈՆՈՅԱՆ
Արցախյան երրորդ պատերազմում զոհված,
հետմահու Արցախի հերոսի կոչմանն արժանացած
ՄԵՆՈՒԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ մայր

Դիտվել է՝ 2732

Մեկնաբանություններ